Ելենա Այդինյանը արվեստաբան է և արվեստի քննադատ: Դասավանդում է Արվեստաբանության ներածություն, Ժամանակակից արվեստաբանության խնդիրները, Արդի և ժամանակակից արվեստի տեսություններ, Արվեստաբանության պատմություն և Ստեղծագործության վերլուծություն առարկաները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, տիրապետում է անգլերենին: