Արվեստի քննադատ և համադրող, AICA-Armenia հիմնադիր անդամ, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) ավագ գիտաշխատող: Մասնագիտական գլխավոր հետաքրքրությունները վերաբերվում են 20-րդ դարի 2-րդ կեսի հայ կերպարվեստին; զուգահեռաբար՝ արվեստի կրթադաստիարակչական մեթոդիկաների մշակմանն ու իրականացմանը: 1996 թ. ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական ակադեմիայի արվեստաբանական բաժինը: 1996-2006 թթ. դասավանդել է ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ-ի ամբիոնում: 2006-2014 թթ. դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, զբաղվել արթ-թերապիայով «Օրրան» բարեգործական հկ-ում, համադրել է ցուցահանդեսներ Հայաստանում և Արցախում: Հեղինակել է ժամանակակից և խորհրդահայ արվեստագետներին նվիրված և ցուցահանդեսային նախագծերի մի քանի տասնյակ կատալոգներ և ալբոմներ, արվեստի արդիական խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածներ և հարցազրույցներ մեդիայում, բազմիցս հանդես է եկել հանրային ելույթներով Գաֆեսչյան արվեստի կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերսրահում, Ռուսական արվեստի թանգարանում, ինտերնետային մեդիաներում: Ներկայում աշխատում է նաև թանգարանային ոլորտում, գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ զբաղվում է հեղինակային կրթական ծրագրերի մշակմամբ, թանգարանի արդիականացման և սոցիալականացման խնդիրներով: