Մարիաննա Հովհաննիսյանը համադրող, հետազոտող է: Նրա համադրած ցուցահանդեսները և հոդվածները կենտրոնանում են ժամանակակից արվեստի ու կրթության, արխիվի և պրակտիկայի, արվեստի գործի-արտեֆակտի-հաստատության փոխհարաբերությունների վրա: Որոշ ցուցահանդես/նախագծերը ներառում ենԱրխիվ-Պրակտիկա հետազոտական նախագիծը (2008-ից), 2012— ցուցահանդեսը (Գյումրիի միջ. բիեննալե, 2012), Մի քայլ այն կողմ ցուցահանդեսը (Angle Art Contemporaine, FR, 2011), Սովետական ԱգիտԱրվեստ. Վերականգնումներ արվեստագետներ Ս. Բաղդասարյանի և Ա. Հովհաննիսյանի նախագիծը (BM-Suma Contemporary Art Center, Ստամբուլ, 2008; Arsenal Gallery, 2011) և Դատարկ դաշտեր ցուցահանդես-նախագիծը (SALT, Ստամբուլ, 2016):


Նա աշխատել է Հայկական բաց համալսարանի Կերպարվեստի ֆակ. կրթական նախագծերի վրա (2006-13), Միջ. Համադրողների Ամառային դպրոցի համար, ԱԻԿԱ-Հայաստան (2010), եղել է 54-րդ Վենետիկի Բիեննալեի Հայկական տաղավարի համադրողների օգնական (2011): 2014-15 Մարիաննան հետազոտող էր Ստամբուլի SALT արվեստի կենտրոնում առաջին ԵՄ-ի կողմից ֆինանսավորող Հրանտ Դինք հիմնարկի Հայասան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: 2015-ին նա համադրող-մասնակից էր Փարիզի Kadist Art Foundation- ի Հավաքածու կազմելը խնդիր ունի նախագծի:


2016-ին Մարիաննան սկսելու է իր գիտության թեկնածուի կոչման աստիճանի պաշտպանումը Քալիֆորնիայի համասլարանի Սան Դիեգոյի Պատկերավոր արվեստների բաժնում: Նա Լոնդոնի Գոլդսմիֆ համալսարանի Պատկերավոր մշակույթների բաժնի Գլոբալ արվեստներ մագիստրոսի կոչում ունի (2013-14), Արվեստագիտության բակալավրի աստիճան Հայկական բաց համալսարանի Կերպարվեստի ֆակուլտետից (2003-07), ինչպես նաև ավարտել է ԱԻԿԱ-Հայաստանի Միջազգային Ամառային համադրողական դպրոցը (2006-09) և L’Ecole du Magasin միջազգային համադրողական ծրագիրը Ֆրանսիայում (2008-09):